Դարձյալ ասում եմ ձեզ. եթե երկրի վրա ձեզնից երկու հոգի միաբանվեն որևէ բանի համար, ինչ էլ որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ երկնքում է,
Մատթեոս 21:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատով խնդրեք, կստանաք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատքով խնդրեք, կստանաք»։ |
Դարձյալ ասում եմ ձեզ. եթե երկրի վրա ձեզնից երկու հոգի միաբանվեն որևէ բանի համար, ինչ էլ որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ երկնքում է,
Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Նրան»։
Դրա համար ասում եմ ձեզ, այն ամենը, ինչ աղոթք անելով խնդրեք և հավատաք, որ կստանաք, կտրվի ձեզ։
Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի»։
Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։
և ինչ էլ հայցենք, կստանանք նրանից, որովհետև պահում ենք նրա պատվիրանները և նրան հաճելի բաներ անում։