Այն օրը նրա ոտքերը կկանգնեն Ձիթենյաց լեռան վրա՝ արևելքից Երուսաղեմի դիմաց, և Ձիթենյաց լեռը կպատռվի, նրա մի կեսը՝ դեպի արևելք, նրա մյուս կեսը՝ դեպի ծովը. շատ մեծ վիհ կլինի, և լեռան մի կեսը կխոնարհվի դեպի հյուսիս, նրա մյուս կեսը՝ դեպի հարավ։
Մատթեոս 21:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այդ ժամանակ Հիսուսը երկու աշակերտի ուղարկեց |
Այն օրը նրա ոտքերը կկանգնեն Ձիթենյաց լեռան վրա՝ արևելքից Երուսաղեմի դիմաց, և Ձիթենյաց լեռը կպատռվի, նրա մի կեսը՝ դեպի արևելք, նրա մյուս կեսը՝ դեպի ծովը. շատ մեծ վիհ կլինի, և լեռան մի կեսը կխոնարհվի դեպի հյուսիս, նրա մյուս կեսը՝ դեպի հարավ։
Հիսուսը գթաց և դիպավ նրանց աչքերին։ Նրանց տեսողությունն իսկույն վերականգնվեց, և գնացին նրա հետևից։
և նրանց ասաց. «Գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ անմիջապես կգտնեք կապված մի էշ, քուռակն էլ հետը. արձակե՛ք, բերե՛ք ինձ։
Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան և ասացին. «Ասա՛ մեզ, դա ե՞րբ է լինելու, և կամ ի՞նչն է լինելու քո գալստյան ու այս աշխարհի վախճանի նշանը»։
Եվ մինչ Հիսուսը նստած էր Ձիթենյաց լեռան վրա՝ տաճարի դիմաց, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը և Անդրեասը առանձին հարցրին նրան.
Ցերեկը ուսուցանում էր տաճարի մեջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լեռան վրա, որը կոչվում էր Ձիթենյաց։
Այնուհետև Ձիթենյաց կոչվող լեռան վրայից, որ շաբաթ օրը թույլատրելի ճանապարհի չափ հեռու էր Երուսաղեմից, վերադարձան Երուսաղեմ։