Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան Հիսուսին և փորձելու նպատակով խնդրում էին, որ երկնային մի նշան ցույց տա իրենց։
Մատթեոս 19:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փարիսեցիները, մոտենալով նրան, սկսեցին փորձել նրան և ասել. «Օրինավո՞ր է, որ մեկն իր կնոջն արձակի որևէ զանցանքի պատճառով»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փարիսեցիները նրա մոտ եկան և նրան փորձելու համար ասում էին. «Արդյոք թույլատրվո՞ւմ է, որ մարդն առանց որևէ պատճառի արձակի իր կնոջը»։ |
Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան Հիսուսին և փորձելու նպատակով խնդրում էին, որ երկնային մի նշան ցույց տա իրենց։
Իսկ փարիսեցիները, փորձելու համար մոտենալով, հարց տվեցին նրան և ասացին. «Օրինավո՞ր է, որ տղամարդն իր կնոջն արձակի»։
Հիսուսի մոտ ուղարկեցին փարիսեցիներից ու հերովդեսականներից ոմանց, որպեսզի խոսքով նրան ծուղակը գցեն։
Հիսուսը հասկացավ նրանց կեղծավորությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր։ Ինձ մի դահեկա՛ն բերեք, որ տեսնեմ»։
Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Հիսուսը, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր։
Իսկ ամուսնացած զույգերին ոչ թե ես, այլ Տերն է պատվիրում. ոչ մի կին ամուսնուց թող չբաժանվի։