Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 16:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հիսուսը նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք սադուկեցիների ու փարիսեցիների խմորից»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հիսուսը նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։

Տես գլուխը



Մատթեոս 16:6
15 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջը մատուցվող ոչ մի անարյուն ընծա թթխմորով չպատրաստեք։ Թթխմորով ու մեղրով պատրաստված որևէ ընծա Տիրոջը չմատուցեք։


Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան Հիսուսին և փորձելու նպատակով խնդրում էին, որ երկնային մի նշան ցույց տա իրենց։


Արդ, ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար չէ, որ ասացի ձեզ զգուշանալ փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։


Այդժամ հասկացան, որ ասել էր զգուշանալ ոչ թե հացի խմորից, այլ փարիսեցիների ու սադուկեցիների աղանդից։


Աշակերտներն էլ լճի մյուս կողմը գնացին և մոռացան հաց վերցնել։


Նրանք խորհում էին իրենց մեջ և ասում. «Հաց չվերցրինք»։


Տեսնելով, որ շատ սադուկեցիներ ու փարիսեցիներ եկել են մկրտությանը, Հովհաննեսը նրանց ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։


Հիսուսը պատվիրեց նրանց և ասաց. «Զգո՛ւյշ եղեք փարիսեցիների խմորից և հերովդեսականների խմորից»։


Մինչ Հիսուսի շուրջը բյուրավոր ժողովուրդ հավաքվեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛ւյշ պահեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է,


Ապա ժողովրդին ասաց. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ»։


Աշակերտներն իրար մեջ ասում էին՝ «Արդյոք մեկը նրան ուտելու բա՞ն է բերել»։


«Մի փոքր թթխմոր խմորում է ամբողջ զանգվածը» (Ա Կրնթ. 5.6)։