Ապա կարգադրեց, որ ժողովրդին խոտի վրա նստեցնեն, և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին։
Մատթեոս 15:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա վերցնելով յոթ նկանակն ու ձկները՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, սրանք էլ՝ ժողովրդին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա վերցրեց այն յոթ հացն ու ձկները, գոհություն հայտնեց, մաս-մաս արեց և կտրեց ու աշակերտներին տվեց, աշակերտներն էլ՝ ժողովրդին։ |
Ապա կարգադրեց, որ ժողովրդին խոտի վրա նստեցնեն, և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին։
Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. ա՛յս արեք իմ հիշատակի համար»։
Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն և բաշխեց նստածներին։ Նույն ձևով և ձկներից, որչափ կամեցան։
Ով կարևորություն է տալիս օրվան, Տիրոջ համար է կարևորություն տալիս, և ով կարևորություն չի տալիս օրվան, Տիրոջ համար կարևորություն չի տալիս։ Ով ուտում է, Տիրոջ համար է ուտում և գոհություն է հայտնում Աստծուն, և ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում և գոհություն է հայտնում Աստծուն։
Այլապես, եթե հոգով օրհնաբանես, նա, ով անտեղյակ մարդու վիճակում է, քո գոհաբանությանն ինչպե՞ս կասի «Ամեն», որովհետև ինչ որ դու ասում ես, նա չի հասկանա։
Եթե հիմա մտնեք քաղաք, նրան կգտնեք այնտեղ, քանի դեռ չի գնացել Բամա՝ ուտելու, որովհետև ժողովուրդը չի ուտի, մինչև որ նա չգա, որովհետև նա է օրհնում զոհը, ու դրանից հետո հրավիրվածներն ուտում են։ Արդ, ելե՛ք, որովհետև միայն մի օր է նա այստեղ»։