Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 15:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հիսուսը, հեռանալով այդտեղից, եկավ Գալիլեայի լճի եզերքը և լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հիսուսը, հեռանալով այնտեղից, եկավ Գալիլեայի լճի մոտ և լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ։

Տես գլուխը



Մատթեոս 15:29
12 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժողովուրդը, որն ընթանում էր խավարի միջով, մեծ լույս տեսավ. ձեզ համար էլ, որ բնակվում եք աշխարհում և մահվան ստվերների մեջ, լույս պիտի ծագի։


Նրա շուրջը ժողովրդի այնքան մեծ բազմություն հավաքվեց, որ նա նավակ մտավ և նստեց, իսկ ողջ բազմությունը կանգնած մնաց լճի եզերքին։


Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, և նրա եղբայր Անդրեասին, որոնք ուռկան էին գցում լճի մեջ, որովհետև ձկնորս էին։


Հիսուսը, տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռը։ Երբ նստեց այնտեղ, նրան մոտեցան իր աշակերտները։


Երբ նա անցնում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ Սիմոնին և նրա եղբորը՝ Անդրեասին, որոնք ուռկանները ջուրն էին գցում, որովհետև ձկնորս էին։


Եվ մինչ ժողովուրդը խռնվում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խոսքը, նա կանգնած էր Գեննեսարեթի ծովակի ափին։


Դրանից հետո Հիսուսը դարձյալ հայտնվեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ։ Եվ հայտնվեց այսպես։


Այնուհետև Հիսուսը Գալիլեայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցավ։


Սակայն Տիբերիայից ուրիշ նավակներ էլ էին գալիս այն տեղին մոտ, որտեղ հացն էին կերել։


և Արաբան մինչև Քեներեթի ծովը՝ արևելքից և մինչև Աղի ծովը՝ արևելքից, Ասեմովթի ճանապարհը՝ Թեմանից, որ Ասեդովթ Փասգայի ստորոտում է։