Երբ Տերը՝ Աստված, տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, և ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորհում,
Մատթեոս 15:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև սրտից են դուրս գալիս չար խորհուրդներ՝ սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյանք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև սրտից դուրս են գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ։ |
Երբ Տերը՝ Աստված, տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, և ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորհում,
Եվ Տերը՝ Աստված, առավ անուշ հոտը, խորհեց և ասաց. «Այլևս երկիրը չեմ անիծի մարդկանց գործերի համար։ Քանի որ մարդկանց միտքը մանկուց շարունակ ձգտում է դեպի չարը, այլևս երբեք կենդանի ոչ մի էակի չեմ ոչնչացնի, ինչպես որ արեցի։
ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն կգտնի մեր Աստծու մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին։
Նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արյուն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշվառություն։
«Երուսաղեմ, լվա՛ քո սրտի չարությունները, որ փրկվես. քո ցավերի խորհուրդները մինչև ե՞րբ պիտի մնան քո մեջ։
Բաղաամն էշին ասաց. «Որովհետև ինձ ծաղրուծանակի ենթարկեցիր, եթե սուր լիներ ձեռքիս, արդեն սպանած կլինեի քեզ»։
Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։
Հիսուսը, իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. «Ինչո՞ւ եք չար բան խորհում ձեր սրտերում։
Դու քո այդ չարության համար ապաշխարի՛ր և աղաչի՛ր Տիրոջը, թերևս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներվեն,
Գիտեմ, որ բարի բան չի բնակվում իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ, որովհետև կամեցողություն կա իմ մեջ, բայց բարի գործադրելու կարողություն՝ ոչ։