Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 14:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա ասաց՝ ե՛կ։ Պետրոսը, նավակից իջնելով, քայլեց ջրի վրայով և եկավ Հիսուսի մոտ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսկ նա ասաց՝ ե՛կ։ Եվ Պետրոսը, նավից իջնելով, քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ։

Տես գլուխը



Մատթեոս 14:29
10 Խաչաձեւ Հղումներ  

Պետրոսը դիմեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։


Սակայն տեսնելով ուժեղ քամին՝ վախեցավ, և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։


Հիսուսը պատասխանեց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս լեռանը ասեք. “Տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ”, կտեղափոխվի։ Եվ անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար։


Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կարող եք անել այդ թզենուն պատահածը, այլև թեկուզ այդ լեռանն ասեք՝ “Ելի՛ր ու ծո՛վն ընկիր”, կկատարվի։


Հիսուսը նրան ասաց. «Ասացիր՝ “Եթե կարող ես”։ Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։


Եվ Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասե՛ք՝ “Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ”, նա կհնազանդվի ձեզ»։


Հիսուսի անվան զորությունը բժշկեց այս մարդուն, որին տեսնում եք և ճանաչում, որովհետև նրա անվանը հավատաց։ Եվ Հիսուսի հանդեպ եղած հավատն է, որ սրան տվեց այս առողջությունը՝ ձեր բոլորի ներկայությամբ։


Եվ նա չերկմտեց իր հավատի մեջ, թեպետ նայեց իր մարմնին, որ արդեն մեռածի պես էր,- քանի որ շուրջ հարյուր տարեկան էր,- և Սառայի մեռած արգանդին։


Ամեն ինչ կարող եմ նրանով, որ զորացրեց ինձ։