Այդ տարի Իսահակը սերմանեց այդ հողում և հարյուրապատիկ ավելի գարի հնձեց. Տերն օրհնել էր նրան։
Մատթեոս 13:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի ուրիշ մաս էլ ընկավ բարեբեր հողի վրա և պտուղ տվեց. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան ու պտուղ տվեցին. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ։ |
Այդ տարի Իսահակը սերմանեց այդ հողում և հարյուրապատիկ ավելի գարի հնձեց. Տերն օրհնել էր նրան։
Իսկ բարեբեր հողի վրա սերմանվածն այն է, որ երբ մեկը լսում է խոսքը և հասկանում է, պտուղ է տալիս. մեկը՝ հարյուր, մեկը՝ վաթսուն, և մեկը՝ երեսուն»։
Իսկ լավ հողի մեջ սերմանվածները նրանք են, ովքեր լսում են խոսքը, ընդունում այն և պտուղ տալիս. մեկի դիմաց՝ երեսուն, մեկի դիմաց՝ վաթսուն և մեկի դիմաց՝ հարյուր»։
Մի ուրիշ մաս էլ ընկավ լավ հողի մեջ և բուսնելով ու աճելով՝ պտուղ տվեց. մեկի դիմաց՝ երեսուն, մեկի դիմաց՝ վաթսուն և մեկի դիմաց՝ հարյուր»։
Իսկ պարարտ հողի վրա ընկածները նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը՝ ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս»։
Եվ ուրիշ մի մաս ընկավ լավ ու պարարտ հողի վրա և բուսնելով հարյուրապատիկ պտուղ տվեց»։ Երբ այս խոսեց, ասաց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
Գիտեմ, որ բարի բան չի բնակվում իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ, որովհետև կամեցողություն կա իմ մեջ, բայց բարի գործադրելու կարողություն՝ ոչ։
լցված արդարության պտուղներով, որ ձեռք են բերվում Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծու փառքի ու գովերգության համար։