Իր չափով նա հազար ձողաչափ չափեց հոսքը ու չէր կարողանում անցնել, որովհետև ջուրը հեղեղի հորձանք էր տալիս, որի միջով ոչ ոք չէր կարող անցնել։
Մատթեոս 13:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց մի ուրիշ առակ էլ պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ վերցրեց ու սերմանեց իր արտի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց մի առակ ևս պատմեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց և իր արտի մեջ ցանեց։ |
Իր չափով նա հազար ձողաչափ չափեց հոսքը ու չէր կարողանում անցնել, որովհետև ջուրը հեղեղի հորձանք էր տալիս, որի միջով ոչ ոք չէր կարող անցնել։
Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց. «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր արտի մեջ լավ սերմ սերմանեց։
Հիսուսը պատասխանեց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս լեռանը ասեք. “Տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ”, կտեղափոխվի։ Եվ անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար։
Եվ Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասե՛ք՝ “Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ”, նա կհնազանդվի ձեզ»։
Եվ մինչ նրանք լսում էին այս, Հիսուսը մի առակ էլ ավելացրեց, քանի որ մոտենում էր Երուսաղեմին, և նրանք կարծում էին, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է։
Եվ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց և այն հանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճամփորդության գնաց։