Երբ ավարտեցին, արքայի ու Հովիդայեի մոտ բերեցին ավելացած արծաթը, որով Տիրոջ տան համար սպասք, ողջակեզների համար անոթներ և ոսկե ու արծաթե խնկամաններ պատրաստեցին։ Հովիդայեի օրոք միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։
Մատթեոս 13:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապառաժի վրա սերմանվածն այն է, որ երբ մեկը լսում է խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում է այն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քարքարոտ վայրում սերմանվածը նա է, ով խոսքը լսելիս իսկույն ուրախությամբ ընդունում է այն, |
Երբ ավարտեցին, արքայի ու Հովիդայեի մոտ բերեցին ավելացած արծաթը, որով Տիրոջ տան համար սպասք, ողջակեզների համար անոթներ և ոսկե ու արծաթե խնկամաններ պատրաստեցին։ Հովիդայեի օրոք միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։
Հովաս արքան կանչեց Հովիդայե իշխանին և ասաց նրան. «Ինչո՞ւ դու չես հետևել, որ ղևտացիները Հուդայից ու Երուսաղեմից բերեն այն, ինչ սահմանվել էր Աստծու մարդու՝ Մովսեսի կողմից, երբ իսրայելացիներին հավաքել էր Վկայության խորանի մոտ։
Օր օրի ինձ են փնտրում և ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել և իր Աստծու իրավունքը զանց չի առել. ահա նրանք եկել և արդար դատաստան են որոնում։ Փափագում են մերձենալ Աստծուն
Ամեն մեկից, ով լսում է արքայության խոսքը և չի հասկանում, չարը գալիս հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Դա այն է, որ ճանապարհի եզրին սերմանվեց։
Բայց քանի որ իր մեջ արմատներ չունի, այլ ժամանակավոր է հավատում, խոսքի պատճառով եղած նեղության ու հալածանքի ժամանակ անմիջապես գայթակղվում է։
որովհետև, ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, նրա առաջ կբացվի։
որովհետև Հերովդեսը երկյուղում էր Հովհաննեսից, քանի որ նրան գիտեր որպես արդար և սուրբ մարդու, նրա մասին հոգ էր տանում և ունկնդրելով նրան՝ շատ բաներ կատարում էր. հաճույքով էր լսում նրան։
Նա՛ էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով։
Սիմոնն ինքն էլ հավատաց և մկրտվելով մշտապես Փիլիպպոսին էր հետևում։ Նա, տեսնելով այն նշանները և մեծամեծ զորությունները, որ կատարվում էին, զարմանում էր։