Եվ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք եք տեսնում։
Մատթեոս 13:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ բազմաթիվ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք տեսնում եք, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք լսում եք, բայց չլսեցին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, բազում մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին։ |
Եվ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք եք տեսնում։
Ասում եմ ձեզ, որ բազում մարգարեներ և թագավորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին»։
Հավատի՛ մեջ մեռան սրանք բոլորը և դեռևս խոստումները չստացած։ Բայց հեռվից տեսան այդ խոստումները և ցնծացին ու խոստովանեցին, որ իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա։