Մատթեոս 12:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպե՛ս Աստծու տունը մտավ և կերավ Առաջավորության հացը, մի բան, որ բացի քահանաներից, օրինավոր չէր ուտել ո՛չ նրա և ո՛չ էլ նրանց համար, որ իր հետ էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ինչպե՛ս Աստծու տուն մտավ ու առաջավորության հացը կերավ, որ բացի քահանաներից, չէր թույլատրվում ուտել ո՛չ իրեն, ո՛չ էլ իր հետ եղողներին։ |
Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփե՛ք Վկայության խորանի բակում՝ սուրբ վայրում, և այնտեղ կերե՛ք այն, ինչպես նաև նվիրագործման զամբյուղի հացերը, ինչպես որ պատվիրել էր ինձ Տերը՝ ասելով. “Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն դրանք”։
Հիսուսը նրանց ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե ի՛նչ արեց Դավիթը, երբ քաղցեցին ինքը և նրանք, որ իր հետ էին։
Կամ չե՞ք կարդացել Օրենքում, որ քահանաները լուծում են շաբաթ օրերը՝ տաճարում ծառայելով, սակայն մեղավոր չեն համարվում։
Ինչպե՞ս մտավ Աստծու տունը Աբիաթար քահանայապետի օրոք և Առաջավորության հացը կերավ՝ տալով նաև նրանց, որ իր հետ էին. այնինչ օրինավոր չէր ուտել, քահանաներից բացի»։
թե ինչպես նա մտավ Աստծու տունը, կերավ առաջավորության հացը և տվեց իր հետ եղողներին. մինչդեռ ոչ ոքի չէր թույլատրած ուտել այն, բացի քահանայապետներից»։
քանզի առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ կային աշտանակը, սեղանը և առաջավորության հացը. այս մասը կոչվում է Սրբություն։
Դավիթը պատասխանեց քահանային՝ ասելով. «Կանանցից հեռու ենք մնացել երեկվանից ու նախորդ օրվանից։ Ճանապարհ ընկնելու ժամանակ իմ ծառաները մաքրվել են, բայց այս ճանապարհը պիղծ է, այդ պատճառով այսօր դա պիտի մաքրվի իմ գործով»։