Մատթեոս 10:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով հորը կամ մորն ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ |
Եվ կլինի, որ եթե մեկը դեռևս մարգարեանա, նրա հայրն ու մայրն էլ, որ ծնել են նրան, կասեն նրան. «Չապրես, որովհետև սուտ խոսեցիր Տիրոջ անունով». և նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, կարգելեն նրան մարգարեանալ։
Հիսուսը նրան ասաց. «“Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով” (Բ Օր. 6.5)։
«Եթե մեկն ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից, չի կարող իմ աշակերտը լինել.
իսկ նրանք, որոնք արժանի կլինեն այն աշխարհին հասնելու և մեռելներից հարություն առնելու, ո՛չ կին են առնելու և ո՛չ էլ մարդու են գնալու,
Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ»։
որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը։ Ով Որդուն չի պատվում, չի պատվում և Հորը՝ նրան ուղարկողին։
որ ասում էր իր հորն ու իր մորը, թե՝ “Քեզ չեմ տեսել”, և չճանաչեց իր եղբայրներին ու իր որդիներին անտեսեց, հետևեց քո խոսքերին ու պահեց քո ուխտը։
Սակայն Սարդիսում մի քանի հոգի ունես, որոնք չկեղտոտեցին իրենց զգեստները և պիտի շրջեն սպիտակ զգեստների մեջ, որոնց արժանի եղան։
Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին և ինձանից ավելի ես փառավորում քո որդիներին՝ թույլ տալով, որ նրանք ուտեն Իսրայելի մատուցած բոլոր զոհերի երախայրիքը”։