Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. “Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը,
Մատթեոս 10:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամեն ոք, ով ինձ կխոստովանի մարդկանց առջև, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առջև, որ երկնքում է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ, ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ |
Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. “Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը,
Ասում եմ ձեզ. Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»։
Նրա ծնողներն այսպես ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդվել էին, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացվի ժողովարանից։
Ուստի ամոթ մի՛ համարիր մեր Տիրոջը վկայել, ոչ էլ ինձ՝ նրա բանտարկյալին, այլ ինձ նման հա՛նձն առ Աստծու զորությամբ չարչարվել Ավետարանի համար.
Ով խոստովանում է, որ Հիսուսն Աստծու Որդին է, Աստված բնակվում է նրա մեջ, և նա՝ Աստծու մեջ։
տեսա քո գործերը և գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է. բայց պահում ես իմ անունը. նաև չուրացար իմ հավատն այն օրը, երբ Անտիպաս անունով իմ վկան հավատարիմ եղավ ինձ. և իմ հավատարիմ վկան սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում։
Հաղթողն այսպես սպիտակ կհագնի, և նրա անունը չի ջնջվի կյանքի գրքից, և նրա անունը պիտի խոստովանեմ իմ Հոր և նրա հրեշտակների առաջ»։
Այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասել եմ, թե քո տունը և քո հոր տունը իմ առջև պետք է ծառայեն հավիտյան”, սակայն հիմա Տերն ասում է. “Հիմա այդպես թող չլինի. քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”։