Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 10:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն։ Զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն և կսպանեն նրանց։

Տես գլուխը



Մատթեոս 10:21
12 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն Աբեսսային ու իր բոլոր ծառաներին ասաց. «Եթե ինձնից սերված իմ որդին իմ մահն է ուզում, որչա՜փ առավել կուզի Հեմինի որդին։ Թո՛ւյլ տվեք նրան, որ անիծի, քանզի Տերն է այդ ասել նրան։


Զզվել են ինձնից իմ ծանոթները. ում սիրում էի, իմ դեմ են ելել։


Ո՜վ Տեր, քո կամեցողությամբ բարի՛ք արա Սիոնին, Եվ թող շինվեն պարիսպները Երուսաղեմի։


Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դեմ, պատերազմելու են եղբայրը եղբոր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, նահանգը՝ նահանգի դեմ։


Եվ կլինի, որ եթե մեկը դեռևս մարգարեանա, նրա հայրն ու մայրն էլ, որ ծնել են նրան, կասեն նրան. «Չապրես, որովհետև սուտ խոսեցիր Տիրոջ անունով». և նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, կարգելեն նրան մարգարեանալ։


Եվ այդժամ շատերը գայթակղվելու են, միմյանց մատնելու և միմյանց ատելու։