Որ քաղաքը կամ որ գյուղը մտնեք, հարցրե՛ք, թե ո՛վ է այնտեղ արժանավոր, և այնտեղ մնացե՛ք, մինչև ելնեք այնտեղից։
Ո՛ր քաղաքը կամ գյուղը մտնեք, հարցրե՛ք, թե այնտեղ ո՛վ կա ձեզ ընդունելու արժանի, և այնտե՛ղ մնացեք մինչև ձեր ելնելը։
օտարը դրսում չէր օթևանում. իմ դուռը բաց էր ամեն եկվորի առաջ,
ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկու հագուստ, ո՛չ կոշիկ, ո՛չ էլ ցուպ։ Մշակն արժանի է իր կերակրին։
Երբ այդ տունը մտնեք, ողջո՛ւյն տվեք նրան և ասե՛ք. «Ողջո՜ւյն այս տանը»։
Ապա ավելացնում էր. «Որ տունը մտնեք, այնտեղ օթևանե՛ք, մինչև որ այնտեղից մեկնեք։
Երբ ամենքը տեսան այս, տրտնջում էին և ասում, թե մեղավոր մարդու մոտ մտավ գիշերելու։
Որ տունը մտնեք, այնտե՛ղ գիշերեք և ապա այնտեղից գնացե՛ք։
Եվ երբ մկրտվեցին ինքն ու իր տունը, նա աղաչեց և ասաց. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք և օթևանե՛ք»։ Եվ ստիպելով՝ մեզ տարավ։