որովհետև, եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, իսկ եթե Հոգու օգնությամբ մարմնի գործերն սպանեք, կապրեք։
Ղուկաս 9:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ամենքին ասում էր. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և մշտապես վերցնի իր խաչը և գա իմ հետևից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու իմ հետևից գա։ |
որովհետև, եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, իսկ եթե Հոգու օգնությամբ մարմնի գործերն սպանեք, կապրեք։
Սպանե՛ք, ուրեմն, ձեր երկրավոր ցանկությունները՝ պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունը և ագահությունը, որ կռապաշտություն է,
Եվ բոլոր նրանք, ովքեր ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, կլինեն հալածանքների մեջ։
Այն խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ
Արդ, եկե՛ք բանակատեղիից դուրս ելնենք նրան ընդառաջ՝ հանձն առնելով կրել նրա կրած նախատինքները.