Ղուկաս 8:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որոնք ճանապարհի եզրին են, նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որոնք ճանապարհի եզերքին են, նրանք են, ովքեր լսում են, բայց հետո սատանան գալիս և խոսքը նրանց սրտից հանում է, որ չհավատան ու չփրկվեն։ |
իմաստությո՛ւն ստացիր, հանճա՛ր ստացիր և մի՛ մոռացիր, և մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները, և մի՛ խոտորիր իմ շուրթերի խոսքերից։
Բայց դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը և սեղան գցեցիք դևերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատվին։
Ամեն մեկից, ով լսում է արքայության խոսքը և չի հասկանում, չարը գալիս հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Դա այն է, որ ճանապարհի եզրին սերմանվեց։
Երբ նա սերմանում էր, սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և երկնքի թռչունները եկան ու կերան այն։
Ճանապարհի եզրին սերմանվածները նրանք են, որոնց մեջ խոսքն է սերմանվում, բայց երբ լսում են խոսքը, գալիս է սատանան և դուրս է հանում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։
Որոնք ապառաժի վրա են, նրանք են, որ երբ լսում, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ՝ հեռանում։
«Մի սերմնացան ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզրին, ոտնակոխ եղավ, և երկնքի թռչուններն այն կերան։
Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա՝ ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։