Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մեջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտը և մարմնեղեն սիրտ եմ տալու ձեզ.
Ղուկաս 5:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, և երկուսն էլ կպահպանվեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, և երկուսն էլ կպահվեն։ |
Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մեջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտը և մարմնեղեն սիրտ եմ տալու ձեզ.
Նաև նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում, ապա թե ոչ տիկերը կպատռվեն, գինին կթափվի, և տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են»։
Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, ապա թե ոչ՝ նոր գինին հին տիկերը կպայթեցնի. գինին կթափվի, և տիկերը կփչանան։
Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։
որոնք սպրդել էին՝ լրտեսելու մեր այն ազատությունը, որ ունենք Քրիստոս Հիսուսով, որպեսզի մեզ ծառա դարձնեն։
որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։
Եվ գահի վրա նստողն ինձ ասաց. «Ահավասիկ ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ավելացրեց. «Գրի՛ր, այս խոսքերը ճշմարիտ և վստահելի են»։