Եվ զարմանում էին նրա ուսուցման վրա, որովհետև նրանց ուսուցանում էր որպես մեկը, որ իշխանություն ունի, և ոչ թե դպիրների նման։
Ղուկաս 4:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա ուսուցման վրա զարմանում էին, որովհետև իշխանությամբ էր խոսում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա վարդապետության վրա զարմանում էին, որովհետև նրա խոսքն իշխանությամբ էր։ |
Եվ զարմանում էին նրա ուսուցման վրա, որովհետև նրանց ուսուցանում էր որպես մեկը, որ իշխանություն ունի, և ոչ թե դպիրների նման։
Եվ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խոսում էին ու ասում. «Ի՜նչ խոսք է այս. իշխանությամբ և զորությամբ սաստում է պիղծ ոգիներին, և դրանք դուրս են գալիս»։
«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք։
Սպասավորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այդպես չի խոսել, ինչպես այն մարդը»։
Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։
որովհետև մեր Ավետարանը ձեր մեջ չտարածվեց միայն խոսքով, այլ նաև զորությամբ, Սուրբ Հոգով և կատարյալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, թե ինչպե՛ս ապրեցինք ձեր մեջ ձեզ համար։
Այս ամենը խոսի՛ր, հորդորի՛ր և հանդիմանի՛ր ամենայն խստությամբ, որպեսզի չլինի թե որևէ մեկը քեզ արհամարհի։