Կյանքս նվազեց ցավերի պատճառով, Իսկ տարիներս՝ հեկեկոցներից։ Իմ զորությունը տկարությունից աղքատացավ, Եվ ոսկորներս փտեցին։
Ղուկաս 24:52 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ։ |
Կյանքս նվազեց ցավերի պատճառով, Իսկ տարիներս՝ հեկեկոցներից։ Իմ զորությունը տկարությունից աղքատացավ, Եվ ոսկորներս փտեցին։
Հանկարծ նրանց դիմաց ելավ Հիսուսը և ասաց. «Ողջո՜ւյն ձեզ»։ Նրանք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։
Լսեցիք, որ ձեզ ասացի, թե՝ գնում եմ և կգամ ձեզ մոտ. եթե ինձ սիրեիք, ապա դուք ուրախ պիտի լինեիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև իմ Հայրը մեծ է, քան ես։
Դուք այժմ տրտում եք, բայց ես դարձյալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերն ուրախ պիտի լինեն. և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։
Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։
Այնուհետև Ձիթենյաց կոչվող լեռան վրայից, որ շաբաթ օրը թույլատրելի ճանապարհի չափ հեռու էր Երուսաղեմից, վերադարձան Երուսաղեմ։
որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝