Ապա անմիջապես վեր կացան ու Երուսաղեմ վերադարձան և հավաքված գտան տասնմեկին և նրանց հետ եղածներին,
Նույն պահին վեր կացան, վերադարձան Երուսաղեմ և հավաքված գտան տասնմեկին ու նրանց հետ եղողներին։
Նրանք էլ գնացին և պատմեցին մյուսներին, բայց նրանք չհավատացին։
Սրանք բոլորն էլ միասին հանապազօրյա աղոթքի մեջ էին։ Նրանց հետ էին նաև կանայք, ինչպես և Մարիամը՝ Հիսուսի մայրը, և նրա եղբայրները։
Այնուհետև երևաց Հակոբոսին, ապա՝ բոլոր առաքյալներին։