Ղուկաս 24:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա մեզնից ոմանք գերեզման գնացին և գտան այնպես, ինչպես կանայք էին ասել։ Բայց նրան չտեսան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեզանից ոմանք գերեզման գնացին և հենց այնպես գտան, ինչպես որ ասել էին կանայք, բայց նրան չտեսան»։ |
Սակայն Պետրոսը վեր կացավ և վազեց դեպի գերեզման, նայեց ու տեսավ, որ միայն պատանքը կար։ Եվ գնաց՝ մտքում զարմացած, թե ի՛նչ էր եղել։
և նրա մարմինը չէին գտել։ Նրանք եկան և ասացին, թե մի տեսիլք էին տեսել՝ հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թե կենդանի է։
Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ո՛վ անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները։