Ղուկաս 23:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ իմացավ, որ Հերովդեսի իշխանությունից է, հանձնեց՝ նրան տանելու Հերովդեսի մոտ, քանի որ այդ օրերին նա էլ Երուսաղեմում էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իմանալով, որ Հերովդեսի տերությունից է, նրան ուղարկեց Հերովդեսի մոտ, որն այդ օրերին Երուսաղեմում էր։ |
Բանն այն է, որ Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, նրան կապել և բանտ նետել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով.
Բայց Հերովդեսի ծննդյան խնջույքի ժամանակ Հերովդիայի դուստրը հրավիրվածների առջև պարեց, և դա դուր եկավ Հերովդեսին։
Հերովդես արքան լսեց այս բաները, որովհետև Հիսուսի անունը հայտնի էր դարձել, և ասաց. «Հովհաննես Մկրտիչը հարություն է առել մեռելներից, և դրա համար զորավոր գործեր են կատարվում նրա միջոցով»։
Նույն օրը մի քանի փարիսեցիներ մոտեցան և ասացին նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել»։
Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պիղատոս Պոնտացին Հուդայի կուսակալն էր, Հերովդեսը Գալիլեայի չորրորդապետն էր, նրա եղբայր Փիլիպպոսը չորրորդապետն էր Իտուրեայի ու Տրաքոնեայի, և Լյուսանիասը չորրորդապետն էր Աբիլինեի,
Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պիղատոս Պոնտացին հեթանոսների և Իսրայելի հետ, քո սուրբ Որդու՝ Հիսուսի դեմ, որին դու օծեցիր,