և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։
Ղուկաս 23:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրա խաչի վրա մի գրություն կար՝ գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով՝ «Սա՛ է հրեաների արքան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա վերևում մի գիր կար՝ հունարեն, լատիներեն ու եբրայերեն տառերով՝ «ԱՅՍ Է ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։ |
և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։
Հիսուսը կանգնեց կառավարչի առջև։ Կառավարիչը հարցրեց նրան և ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսն ասաց. «Դու ես ասում»։
Նրա գլխի վերևը դրեցին նաև նրա հանցապարտության գրությունը, թե՝ «Սա՛ է Հիսուսը՝ հրեաների թագավորը»։
Ասում է, թե Քրիստոսն է, Իսրայելի թագավորը, թող այժմ խաչից իջնի, որպեսզի տեսնենք և հավատանք նրան»։ Նրա հետ խաչվածներն էլ նախատում էին նրան։
Իսկ Պիղատոսը հարցրեց նրան և ասաց. «Հրեաների թագավորը դո՞ւ ես»։ Նա պատասխանեց նրան և ասաց. «Դու ասացիր»։