Ղուկաս 23:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանայապետներն ու դպիրները վեր էին կենում և նրան բուռն կերպով ամբաստանում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանայապետներն ու դպիրները կանգնած էին ու նրան խիստ ամբաստանում էին։ |
Եվ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամոթահար եղան. և դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ և բանավեճի բռնվել նրա հետ շատ բաների համար։
Հերովդեսն էլ իր զորականների հետ արհամարհեց նրան և ծիծաղելով նրա վրա՝ սպիտակ զգեստներ հագցնել տվեց նրան ու վերստին հանձնեց, որ նրան տանեն Պիղատոսի մոտ։
Սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ և ինքն իր մասին ասում էր, թե՝ Քրիստոսն է, թագավոր»։
Իսկ նրանք պնդում էին և ասում, թե ըմբոստության է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրեաստանում՝ Գալիլեայից սկսած մինչև այստեղ։
Մենք գտանք, որ այս մարդն ամբողջ աշխարհում գտնվող բոլոր հրեաների ապականողն ու խռովեցնողն է և նազովրեցիների հերձվածի առաջնորդը։