Ղուկաս 22:51 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Թո՛ւյլ տվեք, բավ է եղածը»։ Եվ դիպչելով ականջին՝ բժշկեց այն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը պատասխանեց. «Թողե՛ք, եղածը բավ է»։ Եվ նրա ականջին դիպավ ու բժշկեց նրան։ |
Եվ քահանայապետների, տաճարի իշխանավորների ու ծերերի կողմից իր վրա եկածներին ասաց. «Ինչպես ավազակի՞ վրա եք գալիս սրերով ու մահակներով.
Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որն ինձ տվեցիր։ Ես պահեցի, ու նրանցից ոչ ոք չկորավ, բացի կորստյան որդուց, որպեսզի իրականանա գրվածը։
Բայց Պողոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս էլ այստեղ ենք»։
Ես ինքս՝ Պողոսս, Քրիստոսի հեզությամբ ու քաղցրությամբ եմ խնդրում ձեզ, ես, որ խոնարհ մեկն եմ, երբ ձեր մեջ եմ, մինչդեռ երբ հեռու եմ ձեզնից, խիստ եմ ձեր հանդեպ։