Երբ նրա շուրջը գտնվողները տեսան եղածը, նրան ասացին. «Տե՛ր, սրով հարվածե՞նք»։
Երբ նրա հետ եղողները տեսան, թե ի՛նչ է լինելու, նրան ասացին. «Տե՛ր, սրով զարկե՞նք»։
Եվ նրանք ասացին. «Տե՛ր, ահավասիկ այստեղ երկու սուր կա»։ Եվ նրանց ասաց. «Բավական են»։
Հիսուսը նրան ասաց. «Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում Մարդու Որդուն»։
Եվ աշակերտներից մեկը հարվածեց քահանայապետի ծառային և կտրեց գցեց նրա աջ ականջը։