Երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց
Ղուկաս 22:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսն ըստ իր սովորության ելավ գնաց Ձիթենյաց լեռը. նրա հետևից գնացին նաև աշակերտները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը ելավ, իր սովորության համաձայն Ձիթենյաց լեռը գնաց. աշակերտները հետևեցին նրան։ |
Երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց
Հիսուսը մտավ Երուսաղեմ, տաճար և իր շուրջն ամեն ինչ աչքի անցկացրեց։ Եվ քանի որ երեկո էր, տասներկուսի հետ գնաց Բեթանիա։
Եվ մինչ Հիսուսը նստած էր Ձիթենյաց լեռան վրա՝ տաճարի դիմաց, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը և Անդրեասը առանձին հարցրին նրան.
Ցերեկը ուսուցանում էր տաճարի մեջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լեռան վրա, որը կոչվում էր Ձիթենյաց։