Ղուկաս 21:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհավիրքներ և մեծամեծ նշաններ երկնքից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեծ երկրաշարժեր և տարբեր տեղերում սով ու ժանտախտ կլինեն, երկնքից արհավիրքներ ու մեծամեծ նշաններ կլինեն։ |
Եվ մի ակնթարթում այցելության պիտի գա Զորությունների Տերը՝ թնդյունով, որոտումով ու բարձրաձայն կանչով, փոթորկված մրրիկով և լափող կրակի բոցով։
Նշաններ ցույց կտամ վերևում՝ երկնքում, և նշաններ ներքևում՝ երկրի վրա. արյուն, հուր և ծխե մրրիկ։
Ազգը ազգի դեմ է ելնելու, թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով, համաճարակ, երկրաշարժներ տարբեր տեղերում։
Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ատյանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ և կուսակալների ու թագավորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անվան համար։