Ղուկաս 20:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Եթե ասենք՝ երկնքից էր, կասի՝ իսկ ինչո՞ւ չհավատացիք նրան. և եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետև իրենց մտքում Հովհաննեսի մասին հաստատ համոզում կա, որ նա մարգարե է»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետև համոզված է, որ Հովհաննեսը մարգարե է»։ |
Եվ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, որովհետև նրան մարգարե էին համարում։
իսկ եթե ասենք՝ “Մարդկանցից”, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորն էլ Հովհաննեսին մարգարե են համարում»։
Նրանք հնար էին փնտրում՝ Հիսուսին ձերբակալելու, որովհետև հասկացան, որ առակն իրենց վերաբերյալ ասաց. բայց ժողովրդից վախեցան, թողեցին նրան ու գնացին։
Եվ դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես, որովհետև պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու նրա ճանապարհները,
Իսկ փարիսեցիները և Օրենքի ուսուցիչները Հովհաննեսից չմկրտվելով՝ Աստծու խորհուրդն անարգեցին։
Շատերը նրա մոտ եկան և ասում էին. «Հովհաննեսը որևէ նշան չարեց, բայց այն ամենը, որ Հովհաննեսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»։
Այդ ժամանակ պահակախմբի հրամանատարը, սպասավորների հետ գնալով, նրանց բերեց առանց բռնության, որովհետև վախենում էին ժողովրդից, որ հանկարծ չքարկոծվեն։