ապա կխափանվի նաև իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառա Դավթի հետ,- նաև իմ պաշտոնյաների՝ ղևտացի քահանաների հետ,- թե՝ չի ունենա նա որդի, որ թագավորի նրա գահի վրա։
Ղուկաս 20:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց էլ ասաց. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրանց ասաց. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է, |
ապա կխափանվի նաև իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառա Դավթի հետ,- նաև իմ պաշտոնյաների՝ ղևտացի քահանաների հետ,- թե՝ չի ունենա նա որդի, որ թագավորի նրա գահի վրա։
Երբ Հիսուսն այնտեղից մեկնեց, նրա հետևից գնացին երկու կույրեր։ Նրանք աղաղակում էին և ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»։
Չէ՞ որ Գիրքն ասում է, որ Քրիստոսը գալու է Դավթի սերնդից և Բեթղեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր»։
բայց որովհետև նա մարգարե էր և գիտեր, որ Աստված նրան երդմամբ խոստացավ նրա որովայնի պտղից մեկին նստեցնել իր գահի վրա (Սաղ. 131(132).11, Բ Թագ. 7.12),
Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ և սերունդ եմ Դավթից, պայծառ աստղն առավոտի։