Ղուկաս 20:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նա ասաց. «Ո՞ւմ պատկերը և գիրն ունի դա»։ Պատասխանեցին և ասացին՝ կայսրինը։ Եվ նա ասաց նրանց. «Արդ, գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ասաց նրանց. «Ուրեմն կայսրինը կայսրի՛ն տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ |
Բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ լիճ ու կա՛րթ գցիր. առաջին ձուկը, որ դուրս ելնի, վերցրո՛ւ, բա՛ց նրա բերանը և մի սատեր կգտնես։ Այն վերցրո՛ւ և նրա՛նց տուր իմ ու քո տեղ»։
Պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդ ժամանակ նրանց ասաց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը և Աստծունը՝ Աստծուն»։
Հիսուսն էլ պատասխան տվեց և ասաց նրանց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Եվ այդ պատասխանից մնացին ապշած։
Պետրոսն ու առաքյալները պատասխան տվեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։
Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։