Նա պատասխանեց. «Ո՞վ քեզ իշխան և դատավոր կարգեց մեզ վրա, թե՞ ինձ էլ ես ցանկանում սպանել, ինչպես երեկ սպանեցիր եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ և ասաց, թե այսպիսով հայտնի եղավ իր արածը։
Ղուկաս 20:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասացին նրան. «Ասա՛ մեզ, դու ի՞նչ իշխանությամբ ես անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տվեց այդ իշխանությունը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և նրան ասացին. «Ասա՛ մեզ, այդ բաներն ի՞նչ իշխանությամբ ես անում, կամ ո՞վ է քեզ այդ իշխանությունը տվողը»։ |
Նա պատասխանեց. «Ո՞վ քեզ իշխան և դատավոր կարգեց մեզ վրա, թե՞ ինձ էլ ես ցանկանում սպանել, ինչպես երեկ սպանեցիր եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ և ասաց, թե այսպիսով հայտնի եղավ իր արածը։
Եվ այն օրերից մեկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին և ավետարանում, վրա հասան քահանայապետներն ու դպիրները՝ ծերերով հանդերձ,
Հրեաները նրան պատասխանեցին ու ասացին. «Ի՞նչ նշան կարող ես ցույց տալ մեզ, որ այդ բանն անում ես»։
Իսկ նա, ով անիրավում էր ընկերոջը, առարկեց նրան ու ասաց. “Քեզ ո՞վ իշխան և դատավոր կարգեց մեզ վրա.
Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։