Աստված խոսեց իր սրբարանից. «Բարձրանալով պիտի բաժանեմ Սյուքեմը Եվ Վրանների հովիտը պիտի չափեմ։
Ղուկաս 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ հովիվները վերադարձան. փառավորում և օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես պատմվել էր իրենց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովիվները հետ դարձան՝ Աստծուն փառաբանելով և օրհնելով այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես որ ասվել էր իրենց։ |
Աստված խոսեց իր սրբարանից. «Բարձրանալով պիտի բաժանեմ Սյուքեմը Եվ Վրանների հովիտը պիտի չափեմ։
աղքատներն ուրախությամբ պիտի ցնծան Տիրոջով, և հույսը կորցրած մարդիկ պիտի լցվեն խնդությամբ։
Երբ ժողովուրդը տեսավ, զարմացավ և փառավորում էր Աստծուն՝ մարդկանց այդպիսի իշխանություն տվողին։
Նա քարոզում էր և ասում. «Ինձնից հետո գալիս է ինձնից ավելի հզոր մեկը, որի առաջ խոնարհվելով՝ նրա կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ։
Եվ կույրն իսկույն տեսավ. գնում էր Հիսուսի հետևից և փառք էր տալիս Աստծուն։ Եվ ամբողջ ժողովուրդը, տեսնելով այս, գովաբանում էր Աստծուն։
Այս լսելով՝ լռեցին և փառավորում էին Աստծուն ու ասում. «Ուրեմն Աստված հեթանոսներին ևս դեպի կյանք տանող ապաշխարություն տվեց»։