և նրանց ասաց. «Գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ անմիջապես կգտնեք կապված մի էշ, քուռակն էլ հետը. արձակե՛ք, բերե՛ք ինձ։
Ղուկաս 19:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասաց. «Գնացե՛ք մեր առջևում գտնվող այն գյուղը. երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակե՛ք այն և բերե՛ք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ու ասաց. «Գնացե՛ք դիմացի գյուղը ու այնտեղ մտնելիս մի կապած ավանակ կգտնեք, որի վրա երբեք ոչ մի մարդ չի նստել. արձակե՛ք այն ու բերե՛ք։ |
և նրանց ասաց. «Գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ անմիջապես կգտնեք կապված մի էշ, քուռակն էլ հետը. արձակե՛ք, բերե՛ք ինձ։
Երբ մոտեցավ Բեթփագեին և Բեթանիային, այն լեռան մոտ, որ կոչվում է Ձիթենյաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին
Երբ գնացին նրանք, որ ուղարկվել էին, գտան այնպես, ինչպես ասել էր իրենց. ավանակն այնտեղ էր։