Ղուկաս 16:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Աբրահամը նրան ասաց. “Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրան ասաց. "Եթե Մովսեսին ու մարգարեներին չեն լսում, չեն էլ համոզվի, եթե մեռելներից մեկը հարություն առնի"»։ |
Եվ նա ասաց. “Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն”։
Հիսուսն ասաց նաև իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա։
Ժողովարան մտնելով՝ Պողոսը երեք ամիս համարձակ խոսում էր, քարոզում և Աստծու արքայության մասին համոզում նրանց։
Որոշակի օրվա համար Պողոսի հետ ժամադրվելուց հետո, նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց, առավոտից մինչև երեկո վկայելով, պատմում էր Աստծու արքայությունից և նրանց համոզում Հիսուսի մասին՝ ըստ Մովսեսի օրենքի և մարգարեների։
Իսկ եթե նույնիսկ մեր Ավետարանը ծածկված է, ծածկված է նրանց համար, ովքեր կորստյան տանող ճամփի վրա են։
Արդ, գիտենալով Տիրոջ երկյուղի չափը՝ փորձում ենք համոզել մարդկանց, սակայն հայտնի ենք Աստծու առաջ. բայց ես հույս ունեմ, որ ձեր խղճի առաջ էլ հայտնի կլինենք։