Եվ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։
Ղուկաս 16:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափվում էին մեծահարուստի սեղանից։ Եվ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վերքերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և ցանկանում էր հագենալ այն փշրանքներով, որ թափվում էին հարուստի սեղանից. շներն էլ գալիս էին, լիզում նրա վերքերը։ |
Եվ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։
Իսկ կինը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրվում»։
Եվ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հավաքե՛ք այդ մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի»։
Բազում անգամ եղա աշխատանքների և հոգնությունների մեջ՝ հաճախ անքուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտահար ու մերկ։