Ղուկաս 12:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, վերջին դատաստանին Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, նա էլ Աստծու հրեշտակների առաջ կուրացվի։ |
«Արդ, երբ Մարդու Որդին գա իր փառքով, և բոլոր հրեշտակները՝ նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։
Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. “Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար,
Այն ժամանակ նրանց կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռացե՛ք ինձնից ամենքդ, որ անօրենություն էիք գործում»։
Ով ինձ և իմ խոսքերը ամոթ համարի այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ, Մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով»։
Ասում եմ ձեզ. Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»։
որովհետև ով ամաչի խոստովանել ինձ և իմ վարդապետությունը, Մարդու Որդին էլ կամաչի նրա համար, երբ գա իր փառքով և իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով։
Ամեն մարդ, որ ուրանում է Որդուն, չի ընդունում Հորը։ Իսկ ով խոստովանում է Որդուն, նա ընդունում է նաև Հորը։
Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, վստահություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։
Տեսա քո գործերը, և ահա քո առաջ դրեցի բաց դուռը, որը ոչ ոք չի կարող փակել, քանի որ, թեև քիչ զորություն ունեիր, բայց պահեցիր իմ խոսքերը և չուրացար իմ անունը։