Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։
Ղուկաս 12:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ասում եմ ձեզ, ով մարդկանց առաջ խոստովանի ինձ, Մարդու Որդին էլ նույնը կանի նրանց վերջին դատաստանին Աստծու հրեշտակների առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասում եմ ձեզ. ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, Մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ |
Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։
Ասում եմ ձեզ. Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»։
Ամեն մարդ, որ ուրանում է Որդուն, չի ընդունում Հորը։ Իսկ ով խոստովանում է Որդուն, նա ընդունում է նաև Հորը։
Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։
տեսա քո գործերը և գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է. բայց պահում ես իմ անունը. նաև չուրացար իմ հավատն այն օրը, երբ Անտիպաս անունով իմ վկան հավատարիմ եղավ ինձ. և իմ հավատարիմ վկան սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում։
Այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասել եմ, թե քո տունը և քո հոր տունը իմ առջև պետք է ծառայեն հավիտյան”, սակայն հիմա Տերն ասում է. “Հիմա այդպես թող չլինի. քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”։