Տերն իր ողորմությունը ցերեկով հաստատեց, Գիշերով՝ նոր օրհնությունը, Եվ աղոթքն իմ առ Աստված՝ իմ կյանքի համար։
Ղուկաս 12:52 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև մեկ տան մեջ այսուհետև հինգ հոգի իրարից բաժանված պիտի լինեն. երեքը՝ երկուսի դեմ, և երկուսը՝ երեքի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև այսուհետև մի տան մեջ հինգ հոգին բաժան-բաժան կլինեն. երեքը՝ երկուսի դեմ, երկուսն էլ՝ երեքի դեմ։ |
Տերն իր ողորմությունը ցերեկով հաստատեց, Գիշերով՝ նոր օրհնությունը, Եվ աղոթքն իմ առ Աստված՝ իմ կյանքի համար։
Կարծում եք, թե եկա երկրին խաղաղությո՞ւն բերելու. ասում եմ ձեզ, իմ գալը բաժանում պիտի բերի։
Հայրը պիտի հակառակվի որդուն, և որդին՝ Հորը, մայրը՝ աղջկան, և աղջիկը՝ մորը, սկեսուրը՝ հարսին, և հարսը՝ իր սկեսրոջը (հմմտ. Միք. 7.6)»։
Ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչև իսկ ժամանակը պիտի գա, երբ ով սպանի ձեզ, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում։
Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Ոմանք ասում էին. «Իսկ մեղավոր մի մարդ ինչպե՞ս կարող է այսպիսի նշաններ անել»։ Եվ նրանց մեջ պառակտում կար։