Ղուկաս 12:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն մի փորձություն ունեմ անցնելու և ինչպե՜ս եմ շտապում, որ կատարվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ես մի մկրտություն ունեմ մկրտվելու և որքա՜ն եմ տագնապում, մինչև որ այն կատարվի։ |
Հիսուսը Պետրոսին ասաց. «Սուրդ պատյանի մե՛ջ դիր. մի՞թե չպիտի խմեմ բաժակը, որ Հայրը տվեց ինձ»։
Երբ Հիսուսը լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է»։ Եվ գլուխը կախելով՝ հոգին ավանդեց։
Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։
Արդ, ահա ես Սուրբ Հոգու մղումով Երուսաղեմ եմ գնում. իսկ թե այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու, չգիտեմ։