Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 12:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Վաճառե՛ք ձեր ինչքերը և ողորմությո՛ւն տվեք. և ձեզ համար պատրաստե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Վաճառե՛ք ձեր ունեցվածքը և ողորմությո՛ւն տվեք, ձեզ համար չհնացող քսակնե՛ր պատրաստեք, որ հարատև գանձ է երկնքում, ուր գողը չի մոտենում, ոչ էլ ցեցն է ապականում։

Տես գլուխը



Ղուկաս 12:33
14 Խաչաձեւ Հղումներ  

Կան, որ իրենց հարուստ են ցույց տալիս, բայց ոչինչ չունեն, կան, որ իրենց խոնարհ են պահում, բայց լի են մեծ հարստությամբ։


Ցանում էիք շատ և հավաքում քիչ, ուտում էիք, բայց չէիք հագենում, խմում էիք, բայց հագուրդ չէիք ստանում, հագնում էիք, բայց չէիք տաքանում դրանցով, և ով իր վարձն էր հավաքում, ծակոտված կապոցների մեջ էր հավաքում»։


Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս։ Ապա ե՛կ իմ հետևից»։


Բայց տեսե՛ք, թե ի՛նչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի։


Նույնպես է նաև նա, ով իր անձի համար ժամանակավոր գանձ կհավաքի և չի հարստանա այն ամենով, որ հաճելի է Աստծուն»։


«Եվ ես ձեզ ասում եմ. նույնիսկ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։


Երբ Հիսուսն այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձեր կունենաս, և արի՛ իմ հետևից»։


Այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղն ինքն էր պահում, և ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում։


Նրանք վաճառում էին իրենց կալվածքներն ու հարստությունը և բաժանում բոլորի, ում ինչ որ պետք լիներ։


Հակառակ իրենց կրած նեղությանն ու ծանր փորձությանը՝ նրանց ուրախությունն անսահման եղավ, և չնայած իրենց ծանր աղքատությանը՝ նրանք մեծ առատաձեռնություն ցուցաբերեցին։