Ղուկաս 12:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլ Աստծու արքայությո՛ւնը փնտրեք, և մնացածը ավելիով կտրվի ձեզ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն Աստծու արքայությո՛ւնը փնտրեք, և այդ բոլորը ավելիով կտրվի ձեզ։ |
Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։
նա հաստատուն ապառաժի բարձր անձավի մեջ է բնակվելու. հաց պիտի տրվի նրան, և ջրով ապահովված պիտի լինի նա։
Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։
որովհետև այդ ամենը փնտրում են նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն։ Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ։
Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը Մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված»։
որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։
Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։