Ղուկաս 12:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև այդ ամենը փնտրում են նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն։ Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են փնտրում, բայց ձեր Հայրը գիտե, որ դրանք ձեզ պետք են։ |
Եվ եթե ողջույն տաք միայն ձեզ բարիք կամեցողներին, ի՞նչ ավել բան արած կլինեք. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորներն էլ նույնն են անում։
«Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առջև՝ նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է։
որովհետև հեթանոսներն են այդ ամենը որոնում։ Արդարև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը ձեզ հարկավոր է։
Արդ, մի՛ նմանվեք նրանց, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան դուք նրանից մի բան կխնդրեք։
Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. հիմա դու գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։
Արդ, այս եմ ասում ու հաստատում եմ Տիրոջով. այլևս չապրեք այնպես, ինչպես հեթանոսներն են ապրում իրենց մտքի ունայնությամբ։