Սակայն քո մտքում անգամ թագավորին և քո ննջարանում էլ մեծավորին մի՛ անիծիր, որովհետև երկնքի թռչուններն այն ձայնի միջոցով տեղ կհասցնեն, և թևավորները կհայտնեն քո խոսքը։
Ղուկաս 12:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև ինչ որ խավարի մեջ ասեք, լսելի պիտի լինի լույսի մեջ. և ինչ որ գաղտնի փսփսաք, հայտնի կդառնա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուստի ինչ որ խավարում ասացիք, լույսի մեջ կլսվի, և ինչ որ փակ սենյակներում շշնջացիք, տանիքների վրա կհայտարարվի։ |
Սակայն քո մտքում անգամ թագավորին և քո ննջարանում էլ մեծավորին մի՛ անիծիր, որովհետև երկնքի թռչուններն այն ձայնի միջոցով տեղ կհասցնեն, և թևավորները կհայտնեն քո խոսքը։
Ինչ որ ձեզ ասում եմ խավարի մեջ, ասե՛ք լույսի մեջ, և ինչ որ լսում եք շշուկով, քարոզե՛ք տանիքների վրա։
Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։