Ձեզնից ո՞վ անգամ ամեն միջոց գործի դնելով կկարողանա իր կյանքը մի քիչ երկարացնել։
Ձեզանից ո՞վ կարող է մտահոգվելով իր հասակի վրա մի կանգուն ավելացնել։
Երանելի է այն մարդը, որի հույսը Տիրոջ անունն է. Նա չնայեց ունայնության և սուտ մոլորության։
Ոչ էլ քո գլխով երդվիր, որովհետև չես կարող մի մազ անգամ սպիտակ կամ սև դարձնել։
Արդ ձեզնից ո՞վ կարող է իր կյանքի վրա մի փոքր ժամանակ ավելացնել։
Արդ, եթե փոքր բանի մեջ անկարող եք, այլ բաների համար ինչո՞ւ եք հոգս անում։
ուզում էր տեսնել, թե ո՛վ է Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։