Ղուկաս 12:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների և իշխանավորների առաջ, մի՛ մտահոգվեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ պատասխան պիտի տաք և կամ ի՛նչ պիտի ասեք, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ձեզ տանեն ժողովարաններ, իշխանավորների ու կառավարիչների առաջ, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք պատասխանելու կամ ի՛նչ եք ասելու, |
Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում մարգարեների, իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք և խաչ հանելու, ոմանց տանջելու եք ձեր ժողովարաններում և քաղաքից քաղաք եք հալածելու,
Դրա համար ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, և մարմինն ավելին է, քան հագուստը։
Իսկ հագուստի համար ինչո՞ւ եք մտահոգվում։ Նայե՛ք վայրի շուշանին՝ ինչպե՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հյուսում։
Հետևաբար, մի՛ մտահոգվեք և ասեք. «Ի՞նչ պիտի ուտենք կամ ի՞նչ պիտի խմենք կամ ի՞նչ պիտի հագնենք»,
Ուրեմն մի՛ մտահոգվեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրն ունի իր մտահոգությունները։ Յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավարար են»։
Եվ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ եք ուտելու, կամ մարմնի համար, թե ի՛նչ եք հագնելու,