Ղուկաս 11:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ նա ներսից պատասխանի և ասի. “Ինձ նեղություն մի՛ տուր, որովհետև դռները փակված են, և երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ և քեզ հաց տալ”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ իսկ նա ներսից պատասխանի ու ասի. "Ինձ նեղություն մի՛ տուր. դուռն արդեն փակված է, ու երեխաներս ինձ հետ անկողնում են. չեմ կարող վեր կենալ ու տալ քեզ"։ |
Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց։
Ասում եմ ձեզ, եթե բարեկամության համար էլ վեր չկենա և հաց չտա նրան, նրա թախանձանքի՛ պատճառով վեր կենալով կտա նրան, ինչ որ պետք է։
Այն բանից հետո, երբ տանտերը մտնի և դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կսկսեք դուռը բախել և ասել. “Տե՛ր, տե՛ր, բա՛ց մեզ համար”։ Իսկ նա պատասխանելով կասի ձեզ. “Չգիտեմ, թե որտեղից եք”։
Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես.
Այսուհետև ոչ ոք թող ինձ նեղություն չպատճառի, որովհետև ես իմ մարմնի մեջ կրում եմ Քրիստոսի չարչարանքները։